կարևոր
4249 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-04 21:17

Հայ մարմնամարզիկները աշխարհի գավաթի չեմպիոներն են

Հայ մարմնամարզիկները աշխարհի գավաթի չեմպիոներն են

 Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքելով 14.700 միավոր գրավեց առաջին տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը 14.500 միավորով երկրորդն է:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալակիր աշխարհի գավաթի խաղարկությունում:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Օրեր առաջ էլ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ աշխարհի գավաթի խաղարկության գերմանական փուլում նվաճել էր ոսկե մեդալ: