կարևոր
4843 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-04 20:28

Այսօր ևս 28 մտավորական միացել է հայտարարությանը՝ ի պատասխան Տեր-Պետորսյանի մեղադրանքների

Այսօր ևս 28 մտավորական միացել է հայտարարությանը՝ ի պատասխան Տեր-Պետորսյանի մեղադրանքների

Օրեր առաջ հայ մտավորականներն իրենց հայտարարությամբ աջակցություն էին հայտնել 2022 թվականի փետրվարի 18-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված  «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին: 

«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանն զորավիգ լինել հայրենի հողում ազատ ապրելու արցախցիների իրավունքին, գործադրել հասարակական, իրավական և քաղաքական առավելագույն ջանքեր՝ ի կատարումն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի իրագործման և հայրենազրկված քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելուն:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար», - նշված էր հայտարարության մեջ: (Հայտարարության տեսքն ամբողջությամբ՝ այստեղ):

Հայտարարության առիթով երկու դիտարկում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, որոնցից մեկով նա մտավորականությանը մեղադրում է այն բանի համար, որ նրանք, ըստ Լ. Տեր Պետրոսյանի, եթե «ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»:

Մյուս դիտարկման մեջ Լ. Տեր – Պետրոսյանն, ըստ էության, ուղղակի և անուղղակի կերպով կրկնում է իր գաղափարական ժառանգորդ, թուրք-ադրբեջանական շահերն արտահայտող Փաշինյանին՝ հայտարարելով, թե, իբր, «հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին»:  

Այսօր ևս 28 գիտնական միացել է 80 մտավորականի տարածած հայտարարություն – կոչին:

Ներկայացնում ենք հայտարարությանն այսօր միացած  գիտնականների անունները: Հայտաարրության ամբողջական տեքստը, ինչպես նաև դրան միացած 80 մտավորականի անունները կարող եք տեսնել այստեղ

  1. Ալբերտ Խառատյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  2. Ամատունի Վիրաբյան - պատմական գիտությունների դոկտոր
  3. Անի Ֆիշենկճյան – պատմական գիտությունների թեկնածու
  4. Արարատ Հակոբյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  5. Արմեն Մարուքյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  6. Արտակ Մաղալյան – պատմական գիտությունների թեկնածու
  7. Արտաշես Շահնազարյան - պատմական գիտությունների թեկնածու
  8. Արփինե Բաբլումյան – պատմական գիտությունների թեկնածու
  9. Գայանե Մախմուրյան - պատմական գիտությունների դոկտոր
  10. Գոհար Վարդումյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  11. Գևորգ Խուդինյան – պատմական գիտությունների դոկտոր
  12. Գևորգ Ստեփանյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  13. Էդգար Հովհաննիսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  14. Էդիկ Գևորգյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  15. Լիլիթ Հովհաննիսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  16. Կարեն Թոխատյան - պատմական գիտությունների թեկնածու
  17. Կարեն Խաչատրյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  18. Կլիմենտ Հարությունյան - պատմական գիտությունների դոկտոր
  19. Համո Սուքիասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  20. Մարինե Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու
  21. Ռուբեն Սահակյան - պատմական գիտությունների դոկտոր
  22. Ռուսլան Ցականյան – պատմական գիտությունների թեկնածու
  23. Սուրեն Սարգսյան - պատմական գիտությունների դոկտոր 
  24. Վահան Մելիքյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  25. Վահե Թորոսյան – պատմական գիտությունների թեկնածու
  26. Վահե Դ. Սարգսյան – պատմական գիտությունների թեկնածու
  27. Վահե Ս. Սարգսյան – կրտսեր գիտաշխատող
  28. Քնարիկ Ավագյան – պատմական գիտությունների թեկնածու