կարևոր
5485 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-04 18:32

Հայաստանի դեսպանությունը Կիևից տեղափոխվել է. ԱԳՆ հրապարակել է նոր կոնտակտային տվյալներ

Հայաստանի դեսպանությունը Կիևից տեղափոխվել է. ԱԳՆ հրապարակել է նոր կոնտակտային տվյալներ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ 

Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը հայտնում է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից:

ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլ․ փոստի հասցեն