26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
«YouTube» վիդեոպորտալն արգելափակել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու մասին տեսանյութը։ Այդ տեսանյութում ժխտողական դիրքորոշում է հայտնում Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Դեռևս 2020 թվականի ապրիլին նկարահանված այդ տեսանյութը հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից։
Որոշ ժամանակ անց նույն այդ տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է Էգեմեն Բաղըշը: Բայց YouTube-ն այս անգամ ևս արգելափակել է նշյալ տեսանյութը: Որպես արգելափակման հիմնավորում՝ նշվել է դրանում առկա ատելության խոսքը: