կարևոր
4378 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-04 13:44

Լուկաշենկոն ստորագրեց հանրաքվեի որոշումը. նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մարտի 15-ից

Լուկաշենկոն ստորագրեց հանրաքվեի որոշումը. նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մարտի 15-ից

Բելառուսի նորացված սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մարտի 15-ին՝ Բելառուսի Հանրապետության Սահմանադրության օրը, ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Պետության ղեկավարը բավական հնարավորություններ կունենա իրականացնելու երկրի քաղաքական առաջնորդի լիազորությունները»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, որ գալիս է ամենադժվար, տքնաջան ստեղծագործական աշխատանքի ժամանակաշրջանը, մենք պետք է վերակառուցենք նորմատիվ իրավական ակտերի հիերարխիան, դրա մեջ ներդնենք համաբելառուսական Ազգային ժողովի որոշումները։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով հաստատված հիմնական փոփոխություններն են.

▪️ Համաբելառուսական Ազգային Ժողովը սահմանադրության տեքստում ներդրված է որպես ժողովրդավարության բարձրագույն ներկայացուցչական մարմին, այն իրավունք կունենա դիտարկել ընտրությունների օրինականության հարցը և պաշտոնյաներին տալ պարտադիր ցուցումներ։

▪️ Ազգային Ժողովին է անցնում նախագահին իմփիչմենթ հայտնելու իրավունքը: Այն նաև իրավունք է ստանում նշանակել Գերագույն և սահմանադրական դատարանների,  և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ ու նախագահներ, այն նաև իրավունք է ստանում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։

▪️ Համաբելառուսական Ազգային ժողովի իրավասության ներքո գտնվող հարցերը օպերատիվ կերպով լուծելու է դրա նախագահությունը, ներառյալ նախագահը, որը պաշտոնավարում է նոր սահմանադրության ուժի մեջ մտնելու օրը:

▪️ Նախագահը զրկված է օրենքի ուժով հրամանագրեր արձակելու իրավունքից, նույն անձը կարող է նախագահ լինել ոչ ավել քան 2 ժամկետ (սահմանափակումն ուժի մեջ կմտնի նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո):

▪️ Նախագահը, որը դադարեցրել է իր լիազորությունները, կկարողանա ցմահ դառնալ պատգամավոր, նրա վրա կշարունկվի տարածվել նախագահական անձեռնմխելիությունը:

▪️ մահափորձի, ահաբեկչական հարձակման, ռազմական ագրեսիայի կամ բռնի բնույթի այլ գործողությունների հետևանքով նախագահի մահվան դեպքում սահմանվում է արտակարգ կամ ռազմական դրություն, և պետական ​​մարմինները գործում են Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների համաձայն:

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 27-ին Բելառուսի հանրապետությունում տեղի ունեցավ հանրապետական ​​հանրաքվե, որում քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը պաշտպանեց առաջարկվող սահմանադրական փոփոխությունները.