24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀայՓոստը տեղեկացնում է, որ, չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը, շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում:
«Միջազգային փոստփոխանակումը պատշաճ ապահովելու համար՝ ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։
Միաժամանակ հարկ է նշել, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։
Հ.Գ. Հարկ է նշել նաև, որ ՀայՓոստ ընկերությունն առաքանիներ է ուղարկում նաև Ուկրաինա»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։