Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարել է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։ Գործող նախագահն իր որոշման մասին հայտարարել է ֆրանսիացիներին ուղղված բաց նամակում։
«Ես խնդրում եմ ձեր վստահությունը հանրապետության նախագահի պաշտոնում նոր մանդատի համար։ Ես հանդես եմ գալիս որպես թեկնածու, որ ձեզ հետ միասին մշակեմ դարի մարտահրավերներին ուղղված հատուկ ֆրանսիական և եվրոպական պատասխան», - ասված է Մակրոնի նամակում։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին: Մարտի 7-ին Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրություններին մասնակցող թեկնածուների վերջնական ցուցակը:
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2017 թվականի մայիսի 14-ին։ 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար։