Մարտի 14-ին՝ մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ, մեկնարկում է «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթը։Մրցույթը #ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում է: Այն նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ։
Համաձայն մրցույթի կանոնների, մասնակիցները մարտի 3-9-ը պետք է ինստագրամյան անձնական էջերում տեղադրեն իրենց հեղինակած լուսանկարները։ Վերջիններս պետք է արտացոլեն մաթեմատիկայի գոյությունը կամ մաթեմատիկային առնչվող բանաձևերն առօրյա կյանքում։ Անհրաժեշտ է կցել նաև նկարագրություն, թե ինչի մասին է լուսանկարը՝ պարտադիր գործածելով #ՄԱԹԵՄարդ ու #MATEMard հեշթեգերը։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հաղթողները հայտնի կդառնան մարտի 14-ին` Մաթեմատիկայի միջազգային օրը նախատեսվող ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի կունենա Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC foundation):
Լավագույն լուսանկարների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ։