կարևոր
4723 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-04 09:00

Այսօր մարտի 4-ն է, ուրբաթ. 1878 թվականի այս օրն է ծնվել Ալեքսանդր Թամանյանը

Այսօր մարտի 4-ն է, ուրբաթ. 1878 թվականի այս օրն է ծնվել Ալեքսանդր Թամանյանը

Այսօր մարտի 4-ն է, ուրբաթ։ Տարվա ավարտին մնում է 302 օր։ 

1878 թվականի այս օրն է ծնվել Ալեքսանդր Թամանյանը՝  ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր։ 1904 թվականին ավարտել է  Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարաի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին կրկին հրավիրվել է Հայաստան և մինչև կյանքի ավարտն ապրել և ստեղծագործել է Հայաստանում։1924 թվականի ապրիլի 3-ին կառավարությունը հաստատել է Թամանյանի ներկայացրած Երևանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագիծը։ Նախագծի համաձայն՝ Երևանը քաղաք-այգի էր 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով և բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական և այլն։ Քաղաքն ուներ երկու կենտրոնական հրապարակ` Թատերական՝ (հետագայում Պետթատրոնի հետ միասին) որպես մշակութային կենտրոն, և Լենինի անվան հրապարակ՝ Կառավարական տան հետ միասին՝ որպես վարչական կենտրոն։ Հյուսիսային պողոտան միացնում էր քաղաքի կարևորագույն այս կենտրոնական երկու հատվածները։ Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։

Դեպքեր

1152՝ Ֆրիդրիխ I Շիկամորուսը դառնում է Գերմանիայի թագավոր

1791՝ Վերմոնտը դառնում է ԱՄՆ 14-րդ նահանգը

1980՝ Ռոբերտ Մուգաբեն դառնում է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը

2012՝ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ընտրվում է Ռուսաստանի նախագահ:

Ծնունդներ

1678՝ Անտոնիո Վիվալդի, իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր (մ. 1741)

1878՝ Ալեքսանդր Թամանյան, ճարտարապետ, ակադեմիկոս (մ. 1936)

1893՝ Կարապետ Մելիք-Օհանջանյան, հայ բանասեր և արևելագետ (մ. 1970)

1916՝ Հանս Յուրգեն Այզենկ, անգլիացի հոգեբան (մ. 1997)

1937՝ Ռուդոլֆ Խաչատրյան, նկարիչ (մ. 2007)

1951՝ Քրիս Ռի, անգլիացի երգիչ, երաժիշտ:

Մահեր

1852՝ Նիկոլայ Գոգոլ, ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, (ծն. 1809)

1980՝ Վախթանգ Անանյան, հայ արձակագիր, լրագրող (ծն. 1905)