կարևոր
4897 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 20:03

Սևը սպիտակի վրա գրված է՝ Արցախի տարածքները հանձնել եք Ադրբեջանին. հողատուն շատ պարզ բացատրություն ունի. Արծվիկ Մինասյան

«Նիկոլ Փաշինյանը, երբ նեղանում է  հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից ինձ մոտ լավատեսություն է ներշնչում․ ինչո՞ւ, որովհետև նշանակում է մարդը հասկանում է, թե՝ ինչքան վատ բան է, բայց խնդիրն այն է, որ հող հանձնել, հող տալ, վերադարձել արտահայտությունն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղում, որի մասին անընդհատ  խոսում է ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերաբերվում է նոյեմբերի 9-հայտարարությանը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ  մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորությունների ներքո են, ՀՀ-ը փոխանցում է կամ վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը․ սրանք տարածքեր են, հողեր են, որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը»,-այս մասին խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը հիշեցրեց, որ Փաշինյանն այս ամբիոնից արձանագրել է, որ զորքերի հետ քաշման հրամանն ինքն է տվել ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներն էլ անցել են ադրբեջանցիների վերահսկողությանը: 

«Իշխանությունն արդեն 4 տարի է դուք եք, իշխանությունն արդեն 4 տարի է Նիկոլ Փաշինյանինն է, 4 տարվա ընթացքում որևէ քրեական գործ հարուցվե՞լ է  այդ նույն հիմնավորմամբ։ Գլխավոր դատախազն օրուգիշեր կառավարությունում է, ինչի՞ չեք պարզում ովքեր են եղել այն պետական դավաճանները որոնք պատրաստ են եղել հողեր հանձնելու։ Ի վերջո այս հարցերի պաատսխանները կտրվեն մի օր:

Անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարություններին՝ Արծվիկ Մինասյանն արձանագրեց.

«Այն, ինչը մենք երեկ լսեցինք հայհոյանք էր, և ակնկալում եմ,  որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պետք է իրականացնեն պատշաճ գործընթաց»,-ասաց Արծվիկ Մինասյանը։