Վրաստանը, հետևելով Ուկրաինային, արագացված ձևով դիմել է ԵՄ-ին անդամակցելու համար: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուղիղ եթերում ստորագրել է Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակի դիմումը։ Մինչ ստորագրումը վարչապետը 6 րոպեանոց ելույթով դիմել է Վրաստանի քաղաքացիներին.Ղարիբաշվիլիի խոսքով՝ սա պատմական օր է Վրաստանի համար։
Ըստ կառավարության ղեկավարի՝ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի ևս մեկ կարևոր փուլն է։
Նախկինում Վրաստանը նախատեսում էր նման հայտ ներկայացնել 2024 թվականին, իսկ թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև 2030 թվականը։ Գործընթացն արագացնելու որոշումը վրացական իշխանություններն ընդունել են Զելենսկու ԵՄ-ին ներկայացրած դիմումից հետո: