ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել էր Սյունիքի մարզ։ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։
Մելիքսեթ Պողոսյանը Սյունիք մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ազատվելով փոխմարզպետի պաշտոնից:Մինչ այդ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի չորրորդ տեղակալն էր, պաշտոնը ստանձնել էր հոկտեմբերի 29-ին, եւ պատասխանատու էր աշխարհազորի ձեւավորման համար։