կարևոր
4198 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 16:45

Փաստաբաններն անվճար ծառայություններ կմատուցեն կանանց

Փաստաբաններն անվճար ծառայություններ կմատուցեն կանանց

Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է 2022թ. մարտի 10-ին և 11-ին հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին: Միջոցառման շրջանակներում փաստաբանական գրասենյակները և փաստաբանները անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Պալատից հայտնում են, որ միջոցառմանն արդեն իսկ միացել են ավելի քան հինգ տասնյակ փաստաբան և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակ իրենց թիմերով, ինչպես նաև «Փաստաբանական դպրոց»-ը:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

Լրացուցիչ մանրամասների և հետաքրքրող հարցերի առնչությամբ կարող եք կապ հաստատել` զանգահարելով 010 600-710 հեռախոսահամարով, ժամը 10:00-18:00: