կարևոր
6118 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 15:45

Տեսնել՝ ում ստորագրությամբ Հադրութը և Շուշին ճանաչվեցին ադրբեջանական. մնացածը լիրիկա է. խորհուրդ նախկին հակառուսական ակտիվիստ Արշակյանին

Տեսնել՝ ում ստորագրությամբ Հադրութը և Շուշին ճանաչվեցին ադրբեջանական. մնացածը լիրիկա է. խորհուրդ նախկին հակառուսական ակտիվիստ Արշակյանին

Երեկ՝ մարտի 2-ին, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ հարցի պատասխանելիս, հայտարարեց, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են Մադրիդյան փաստաթուղթ, հողերը սակարկության առարկա են դարձրել, իրենք են հանձնել։

Այսօր էլ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է անդրադաձել թեմային:

Քանի որ այս հայտարարությւոններում կային մեղադրանքներ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Yerevan.Today-ը դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ մեկնաբանություն ստանալու համար։

«Նախկին հակառուսական ակտիվիստ Արշակյանին խորհուրդ եմ տալիս ընթերցել Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայատարարությունը և տեսնել, թե ում ստորագրությունն է դրա տակ դրված, հիշել, թե պատերազմից առաջ ով էր «զրոյական կետից ինչ ուզում, այն էլ բանակցում», պատերազմի ժամանակ ո՛վ էր Հայաստանի ղեկավարը և ում փնթիության կամ դիտավորության պատճառով մարտունակ Հայկական Բանակը պարտվեց և ում սխալ ղեկավարմամբ հազարավոր հայորդիներ զոհվեցին, ում ստորագրությամբ Հադրութը և Շուշին ճանաչվեցին ադրբեջանական: Մնացածը լիրիկա է:

Արշակյանը և իր ղեկավարը, մարդկանց կեղծիքով կերակրելու փոխարեն, այսօր կերազեին, ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ, իհարկե, եթե Արշակյանը և իր ղեկավարը, դավաճան և թուրքական գործակալ չեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց․ «Արշակյանի մոտ շատ ավելի լավ էր ստացվում Ռուսական դեսպանատան մոտ պիկետ անելը, քան բարդ արտաքին քաղաքական հարցերով մանիպուլյացիաները:

Հուսանք՝ շուտով երիտասարդը կվերցնի ի պաշտպանություն Նավալնու՝ իր սիրելի պլակատը և կտեղակայվի ՌԴ դեսպանատան իր հոգեհարազատ մայթի, կամ որևէ այլ՝ իրեն համապատասխան մայթի վրա: Իսկ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցով  կզբաղվեն ոչ թե դիլենտանտները, թուրքական գործակալները կամ անհայրենիքները, այլ Արցախին և Հայաստանին նվիրված մարդիկ»։