16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ռուսաստանը դադարեցնում է հրթիռային շարժիչների մատակարարումները ԱՄՆ: Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պետական կորպորացիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այլեւս չի սպասարկի ԱՄՆ-ում մնացած 24 «ՌԴ-180» շարժիչները, իսկ «ՌԴ-181»-ը կդադարի մատակարարել։ «Թող իրենց ցախավելների վրա թռնեն տիեզերք»,- ասել է Ռոգոզինը:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը կդադարեցնի համագործակցությունը Գերմանիայի հետ ՄՏԿ-ի ռուսական հատվածում համատեղ փորձարկումների վերաբերյալ եւ դրանք ինքնուրույն կանցկացնի։ Ռոգոզինը հավելել է, որ պատժամիջոցների ֆոնին ռուսական տիեզերական ծրագիրը կճշգրտվի, իսկ պաշտպանության շահերից արբանյակների ստեղծումն առաջնահերթություն կդառնա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատժամիջոցների պատճառով «Ռոսկոսմոսը» ռուս մասնագետներին դուրս է բերել «Կուրու» տիեզերակայանից։ Այսօր Մոսկվա են ժամանել վերջին աշխատակիցները։