կարևոր
3862 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-03 14:55

Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է

Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իսագուլյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի  և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կոմիտեն հայտնում է, որ Գ. Իսաղուլյանը, մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին, որը զուգորդվել է ՀՀ վարչապետին և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին առանձնապես ծանր հանցագործության, մասնավորապես՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: