«Քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքն է, որով ընդդիմությունը պետք է իրականացնի խորհրդարանական վերահսկողություն»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը հիշեցրեց, որ դեռևս ութերորդ գումարման ԱԺ ձևավորման ժամանակ հայտարարել է, որ, եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևաքնների վերաբերյալ տեղեկություններ, ապա իշխանությունն ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու։
«Երբ իշխանութունն է ձևավորում քննիչ հանձնաժողով, և իշխանությանն առավոտից երկո պաշտպանող անձը քննիչ հանձնաժողովի նախագահն է, քննիչ հանձնաժողովի կազմում որպես փորձագետ ընդգրկվում է Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմի ողջ ընթացքում կեղծ տեղեկություններ է մատուցել, դուք ո՞նց եք պատկերացնում այդ հանձնաժողովի անաչառությունը։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Քաղպայմանագրի պատգամավորներից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մի անհարմար հարց տա։ Հիմա սրանք պետք է ամեն ինչ անեն, որ իրենք իրենց վրա դուրս չգան»,-նկատեց Վանեցյանը։
Այս առումով նա խորհրդային տարիների մի պատմություն է հիշեցնում։ Երբ մեկը գնում է դատախազի պաշտոնում ընդունվելու, ավագ գործընկերն ասում է. «Сынок, главное, в этом деле не выйти на самих себя…»։