կարևոր
4441 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 13:58

Ըստ Փաշինյանի՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում է ուսումնասիրվում Մեղրիի և Երասխի հատվածներում երկաթգծի վերականգնման հնարավորությունը

Ըստ Փաշինյանի՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում է ուսումնասիրվում Մեղրիի և Երասխի հատվածներում երկաթգծի վերականգնման հնարավորությունը

ՀՀ երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման աշխատանքների առաջին փուլի համար կառավարությունն այսօր որոշեց ՀՀ բյուջեով 12.9 մլն դրամ գումար հատկացնել։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պազաբանեց, որ այդ գումարի շրջանակներում նախատեսվում է 43 կմ տարածքի գեոդեզիական հանութագրման աշխատանքներ իրականացնել, որոնց հիման վրա հետագայում կառավարությունն արդեն նախագծման աշխատանքները կպատվիրի։

«Կուսումնասիրվեն նշված հատվածում առկա 9 թունելները, 22 սրահները, ճանապարհների հատումները, 2 կամուրջները, ավտոմոբիլային ճանապարհները, ոռոգման խողովակաշարերն ու կայարանի շենք–շինությունները։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, որոնք ուսումնասիրություն կիրականացնեն»,– ասաց Սանոսյանը` հավելելով, որ խումբը բաղկացած է Ճարտարապետության ու շինարարության համալսարանի գիտնականներից, որոնց մասնագիտական փորձը բավարար է այդ աշխատանքների պատշաճ իրականցման համար։ Խմբի երկու անդամներն էլ Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչներ են։

Այս հատվածը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածն է։

Ըստ Փաշինյանի՝ սրանով Հայաստանը դե յուրե կամրագրի այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021թ-ի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։ Փաշինյանը հավելեց, որ այդ ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: