կարևոր
3700 դիտում, 9 ամիս առաջ - 2022-03-03 13:26

Արցախի բոլոր շրջաններում այսօր կիրականացվեն վտանգավոր զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Արցախի բոլոր շրջաններում այսօր կիրականացվեն վտանգավոր զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Արցախից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի ոչնչացման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում. Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Սպիտակաշեն, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքների և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Սակրավորների հետևողական աշխատանքի շնորհիվ, պատերազմից հետո քաղաքացիական բնակչության շրջանում նախորդ տարի ականային պայթյունի միայն մեկ դեպք է արձանագրվել: Բարեբախտաբար զոհեր ու այլ տուժածներ չունենք:

Ականազերծման և նախատեսվող պայթյունների վերաբերյալ ժամանակին իրազեկումը՝ ծառայության կարևոր մասն է կազմում, ուստի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցելով «Ղարաբաղ Տելոկոմ» ընկերության հետ՝ կշարունակի իրազեկման գործընթացը «SMS» հաղորդագրությունների միջոցով»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելով հանրապետության տարածքը: