Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, թե մարտի 2-ին, ժամը 20.50-ից մինչեւ 21.16-ը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Թովուզղալինի շրջանի Չինարլի բնակավայրի դիրքերից տարբեր տրամագծի զենքերով գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզղալինի շրջան Կոխանաբի եւ Էսրիկ Ջիրդահան բնակավայրերի ուղղությամբ»։
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, ոչ առաջին անգամ, օգտագործում է սեփական տեղանուններ՝ հայկական Տավուշի մարզն անվանելով «Թովուզղալինի շրջան»։ Սա արվում է հեռահար նպատակով՝ հետագայում այդ շրջանի հանդեպ հավակնություններ ներկայացնելու համար։