16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով։
ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հանրապետության առանձին շրջաններում, մասնավորապես Ամասիայում, Ֆանտանում, Ապարանում, Ամբերդում, Արագած լեռան մերձգագաթային մասում երկու օրում դիտվել է ամսական նորմայի 40-60 տոկոսի չափ տեղում։
Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Արագած լեռան մերձգագաթային մասում հասնում է 129սմ, Ամբերդում և Ջերմուկում՝ 56սմ, Ամասիայում և Հրազդանում՝ 35սմ։
Մարտի 3-ի ցերեկը և մարտի 4-ին մինչև կեսօր բոլոր շրջաններում տեղումները շարունակվելու են: Հատկապես ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում նաև ամպրոպներ են սպասվում այսօր՝ գիշերային ժամերին, այսօր ցերեկը սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Մարտի 4-ին կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։