Մելիքսեթ Պողոսյանն այսօր կազատվի Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Հայտնի է նաև նոր մարզպետի անունը։ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված մեկ այլ հարցով Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը փետրվարի 16-ի հրամանով երկու ամսով գործուղվել է Սյունիք: Հրամանի մեջ, սակայն նշված չէր՝ ինչ է անելու պաշտոնյան Սյունիքում:
Նշենք, որ Ճամբարակի համայնքի ղեկավարի նախկին խորհրդական, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը Փաշինյանի խորհրդական է նշանակվել 2019թ.-ի օգոստոսի 22-ին: Պատերազմից հետո նա պարբերաբար երկար ժամանակով գործուղվում է Սյունիքի մարզ: