կարևոր
5056 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 10:40

Նախագահին կընտրեն երկրորդ փուլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 2-ին կայացած քվեարկության արդյունքները մարտի 3-ի նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ: Ընտրվելու համար հարկավոր էր 81 կողմ ձայն:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:

Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ՀՀ նախագահը չի ընտրվում առաջին փուլով, անցկացվում է երկրորդ փուլ։ Այժմ ԱԺ–ում նախագահի ընտրության երկրորդ փուլն է։

Հավելենք, որ Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։

Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Երկրորդ փուլի դեպքում թեկնածուն կարող է ընտրվել 64 կողմ ձայնով: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը երկրորդ փուլի համար: Նշենք, որ ընդդիմությունը կրկին չի մասնակցում հարցի քննարկմանը:

Այժմ ՀՀ նախագահի ընտրության քվեարկության երկրորդ փուլն է: Այն կավարտվի 12.30-ին: