կարևոր
3892 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-02 23:52

Ռուսաստանն այսօրվանից ֆինանսական նոր կանոններ է սահմանում օտարերկրացիների համար

Ռուսաստանն այսօրվանից ֆինանսական նոր կանոններ է սահմանում օտարերկրացիների համար

Մարտի 2-ից Ռուսաստանում օտարերկրյա անձանց համար ներդրվում է արժեթղթերի, անշարժ գույքի եւ վարկերի հետ գործարքների հատուկ ընթացակարգ։ Այս մասին նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ֆինանսական կայունության ապահովման լրացուցիչ ժամանակավոր միջոցների մասին նախօրեին ստորագրած հրամանագրում։

Սահմանափակումներ են մտցվել այն պետությունների հետ կապված օտարերկրյա անձանց համար, որոնք անբարյացակամ գործողություններ են կատարում ՌԴ-ի եւ նրա քաղաքացիների նկատմամբ: Նոր միջոցները վերաբերում են նշված օտարերկրյա անձանց ռուբլով վարկեր եւ փոխառություններ տրամադրելու գործարքներին կամ գործառնություններին, ինչպես նաեւ այն գործարքներին, որոնք հանգեցնում են «արժեթղթերի եւ անշարժ գույքի սեփականության իրավունքի առաջացում»:

Նշվում է, որ նման գործարքները կարող են իրականացվել օտարերկրյա ներդրումների վերահսկողության կառավարական հանձնաժողովի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։ Անհրաժեշտության դեպքում այդ թույլտվությունները կարող են պարունակել գործարքների կատարման պայմաններ։

Բացի այդ, հրամանագիրը կտարածվի նաեւ յուրաքանչյուր այլ պետություններից օտարերկրացիների հետ գործարքների վրա, եթե խոսքը գնում է 2022 թվականի փետրվարի 22-ից հետո նրանց կողմից ձեռք բերված բաժնետոմսերի կամ անշարժ գույքի մասին՝ այն երկրների ներկայացուցիչներից, որոնք կատարում են անբարյացակամ գործողություններ։

Հրամանագրով նաև արգելվել է 2022 թվականի մարտի 2-ից  Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի եւ (կամ) արտարժույթով դրամական գործիքների դուրս հանումը, որոնք գերանզացում են $10 հազարին համարժեք գումարը՝ հաշվարկված ՌԴ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով՝ սահմանված գումարի դուրս բերման օրը։