կարևոր
4825 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-02 23:30

Ռուսական բանկի քարտապանների համար կանխիկացումը մի քանի հայաստանյան բանկերից հասանելի չէ. հայտարարություն

Ռուսական բանկի քարտապանների համար կանխիկացումը մի քանի հայաստանյան բանկերից հասանելի չէ. հայտարարություն

 ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել հայտարարությամբ և վստահեցրել, որ շարունակում է սպասարկել իր հաճախորդներին` ապահովելով ֆինանսական ծառայությունների բարձր որակ։

Բանկը նաև հայտնում է, որ ՎՏԲ–ի միջոցով կենսաթոշակ ստացող քաղաքացիներին մարտ ամսվա կենսաթոշակը վճարվել է սահմանված ժամկետներում՝ մարտի 2-ին՝ ժամը 18:00-21:00:

Միաժամանակ նշվում է, որ որոշ խնդիրներ կան գումարի կանխիկացման հետ կապված։

«Կանխիկի ստացումը հասանելի չէ Ինեկոբանկ, Յունիբանկ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ և HSBC Բանկ բանկերի բանկոմատներից»,– հայտնում է բանկը` միաժամանակ նշելով, որ քարտապանները կարող են կանխիկ դրամական միջոցներ ստանալ ինչպես ՎՏԲ-Հայաստան բանկի, այնպես էլ ՀՀ մյուս բանկերի բանկոմատներից։

Կանխիկացման համար հաճախորդները կարող են աշխատանքային օրերին դիմել բանկի մասնաճյուղեր։

Հիշեցնենք, որ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների, երեկ ԱՄՆ խիստ պատժամիջոցներ է սահմանել ռոսական մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց թվում է նաև ՎՏԲ բանկը: