27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ՝ պահանջելով Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ռազմական ուժերը: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է ոչ պարտադիր բանաձևի օգտին. կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ՝ միայն 5-ը, որոնց թվում են Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։
Ձեռնպահ մնաց 35 երկիր, այդ թվում Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը և Ղազախստանը։
Բանաձևը նաև պահանջում է, որ Ռուսաստանի Դաշնությունը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Քվեարկությունից անմիջապես հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բարձր է գնահատել դրա ուղերձը:
«Գլխավոր ասամբլեայի ուղերձը բարձրաձայն և հստակ է՝ վերջ տվեք ռազմական գործողություններին Ուկրաինայում: Լռեցրեք զենքերը հիմա: Բացեք երկխոսության և դիվանագիտության դուռը հիմա: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն»,- հայտարարել է Գուտեչեշը:
«Մենք կորցնելու ոչ մի պահ չունենք: Հակամարտության դաժան հետևանքները ակնհայտ են: Բայց որքան էլ վատ է իրավիճակը Ուկրաինայում ժողովրդի համար այս պահին, այն սպառնում է շատ, շատ ավելի վատթարանալ: ժամային ռումբ»,- հավելել է նա։
Քվերակության արդյունքներն ըստ պետությունների.