կարևոր
5338 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-02 21:18

Փաշինյանի հիշողությունը թարմացնելու համար. Արցախի շրջանների հանձնումը հենց Փաշինյանի ստորագրությամբ. Yerevan.Today

Փաշինյանի հիշողությունը թարմացնելու համար. Արցախի շրջանների հանձնումը հենց Փաշինյանի ստորագրությամբ. Yerevan.Today

 YerevanToday.am-ը գրում է.

«ԱԺ-ում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ կատարվածը կարելի է բնորոշել որպես խայտառակություն։

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ «Ի թիվս այլ թանկացումների, ապրիլի 1-ից Հայաստանում կթանկա գազը,  ունե՞ք գնահատականներ, թե՝  ի՞նչ հետևանքներ է ունենալու տնտեսության վրա։ Բացի այդ՝  ռուս-ուկրաինական պատերազմի աղետալի հետևանքներն իրենց վատ անդրադարձն են ունենալու ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես՝ հացահատիկի մասով, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։ Եվ քանի որ Դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, նաև՝  թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս առումով»։

Նիկոլ Փաշինյանը կատաղեց բառիս բուն իմաստով, հարցին կոնկրետ պատասխանելու փոխարեն, խոսեց Մադրիդյան փաստաթղթի մասին, ասաց, թե նախկինները բանակցել են Արցախի 7 շրջան տալու մասին։ Այս ելույթից հետո նրան ուղղվեցին «դավաճան» բացականչություններ, փոխադարձ մեղադրանքներ։ ԱԺ նիստը տապալվեց։

Նիկոլ Փաշինյանը սովոր է նախկիններին քննադատել, մեղադրել այն ամենի մեջ, ինչ ինքն է արել։ Բայց, միևնույն է, դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում կա երեք ստորագրություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին։ 

Այնտեղ չկա ՀՀ նախկին նախագահներ Արմեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը։ Այնտեղ հայկական կողմից Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, որով հանձնում է Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը։ Իր ՍՏՈՐԱԳՐՈւԹՅԱՄԲ։ Իր հրամանով հայկական զորքերը հետ են քաշվել, և հայկական հողերը հանձնվել են, ոչ թե պատերազմով, այլ իր ստորագրությամբ։ Ավելին ասեմ, հետո մեկ այլ ստորագրությամբ, որը ուզում էր ներկայացնել բանավոր պայմանավորվածություն, հանձնվել են արդեն Հայաստանից տարածքներ։

Ի դեպ, Մադրիդյան փաստաթուղթը եթե ընդունվեր, անհամեմատ ավելի լավն էր, քան այն, ինչ ունենք մենք այսօր։ Ինչու եմ ասում, եթե ընդունվեր, քանի որ Մադրիդյանը եղել է ընդամենը բանակցային սկզբունքների մասին փաստաթուղթ, որի մասով Հայաստանը մշտապես հայտնել է, որ ունեցել է վերապահումներ: Այսինքն` այնպես չէ, որ մերոնք համաձայն են եղել հողեր հանձնել, այն էլ՝ առանց Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական կարգավիճակի ընդունման։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի կերազեր, որպեսզի այսօր հնարավորություն ունենար ստորգրել այդ փաստաթուղթը, անգամ առանց վերապահումների։

Նիկոլ Փաշինյանն այս ամենի համար պատասխան իհարկե տալու է․ բայց պատգամավորի հարցը կոնկրետ էր․ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Ռուսաստանն արդեն սահմանափակել է հացահատիկի արտահանումը։ Հայաստանը ցորենի 40 տոկոսը ներկրում էր Ռուսաստանից։ Ընդ որում, դա մինչև կապիտուլյացիան, որովհետև ավելի շատ պետք է ներկրեր, բայց Արցախից ցորեն էինք բերում, և մեր պահանջմունքները բավարարում էր մեծ մասով։ Հիմա․ երբ որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի ստորագրությամբ այդ շրջանները զիջվել է, Ռուսաստանից չենք կարող գուցե ակնկալել, ի՞նչ պետք է անի։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կատաղեց․ նա պատասխան չունի, երևի որովհետև ոչինչ չեն կարողանում անել։ Ավելի հեշտ էր կատաղելը, աքլորանալը կին պատգամավորի առաջ, քան հայտարարելը, որ ժողովուրդ, սպասվում է հացահատիկի ճգնաժամ, միգուցե՝ սով։

Նիկոլ Փաշինյանի և իր ՔՊ կուսակցության հիշողությունը թարմացնենք․ տեղադրենք այն փաստաթղթի տեքստը, որը Փաշինյանը նախ ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հետո 2021-ի հունվարի 11-ին վերահաստատել է, այնուհետ մեկ անգամ ևս 2021 թվականի նոյեմբերի 26-ին է վերահաստատել»,- գրում է լրատվամիջոցը: