Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ալեքսան Մուշեղյանը։