կարևոր
5320 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-02 16:28

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրակարգային նախագծերին

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրակարգային նախագծերին

Այսօր կայացած արտահերթ նիստում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց կառավարության հեղինակած հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.

1)    «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

2)    «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ, ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ներկայացվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ  հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` առաջարկվող փոփոխության եւ լրացումների ամրագրումը կնպաստի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը: