27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ատոմ Ջանջուղազյանը ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ։ Փակ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, 70-ն էլ` կողմ: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել Քվերակությանը:
Ֆինանսների նախկին նախարարին այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նրա թեկնածությունը հաստատվել էր նաև գլխադասային հանձնաժողովում: Նախկին նախարարը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:Ատոմ Ջանջուղազյանը նախկինում ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, երկար տարիներ եղել է գլխավոր գանձապետը, պետական համակարգում է 1991 թվականից: