26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Փետրվարի 28-ին, Բաքվի դատարանը շարունակել է քննել հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆաելյանի դեմ հարուցած շինծու քրեական գործը, հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»` ավելացնելով, որ դատախազը Սարգսյանի համար 20 տարվա, իսկ Ռաֆայէլյանի համար՝ 19 տարվան բանտարկություն է պահանջում:
ՀՀ քաղաքացիները մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ հատուկ նշանակության հետախուզական զորքերի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և ինժեներ-սակրավոր Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը Արցախի Շահումյանի շրջանում, որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերը, ականապատել են Յուխարի Այրըմ գյուղի մոտ գտնվող ճանապարհներից մեկը։
Հայ ռազմագերիները մեղադրվում են 2021 թ.-ի մայիսին ադրբեջանական սահմանն իբրև անօրինական հատելու և Քարվաճառի շրջանի ճանապարհներն ականապատելու մեջ:
Սարգսյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, «նախապես նաև վկայել է, որ հրահանգ է ստացել հետախուզել տարածքը, ականապատել եւ փշալարեր դնել, ինչպէս նաեւ պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարը»:
Դատավարությունը շարունակվելու է Մարտ 7-ին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։