կարևոր
4501 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-02 10:07

Խորհրդարանն այսօր հանրապետության նախագահի թեկնածությունն է քննարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանը շարունակում է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Նիստի սսկզբին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդմիջում խնդրեց: Նիստը կսկսվի 20 րոպեից:

Օրակարգում ընդգրկվել է 29 հարց: Դրանց թվում են Հանրապետության նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուների ընտրության հարցերը: 

Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրությունը նախատեսված է անցկացնել այսօր մարտի 2-ի առաջին հիմնական նիստում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին: Ընդդիմությունը հրաժարվել է նախագահի թեկնածուի առաջադրումից և նշել, որ չի մասնակցելու քվեարկությանը:  

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։