Մայրաքաղաքում մարտի 2-ին, 3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 3-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Հանրապետության առանձին շրջաններում մարտի 2-ին և 3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին և 5-ին լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։
Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մարտի 4-ին և 5-ին կնվազի 6-8 աստիճանով։
Արցախում մարտի 2-ին սպասվում է անձրև։