կարևոր
2962 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-01 19:14

Պոպուլիզմի դեմ հակաթույնը կարող է լինել ազգային կոդը. Աննա Գրիգորյան

Այսօրվա պոպուլիզմի դեմ հակաթույնը կարող է լինել ազգային կոդը: Շատ բարդ է ժողովդրին այս գաղափարի շուրջ համախնբել, որովհետև իշխանությունը վարդագույն ակնոցներ է բաժանում ժողովրդին և ասում, որ որևէ խնդիր չկա, խաղաղության օրակարգով ենք գնում: Այս մասին «Հայկական օրակարգ, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Երբ դու ազգային օրակարգ ես հետապնդում, նախ և առաջ խոսում ես մարտահրավերների մասին, փորձում ես քո երկիրը պահել առաջիկա հնարավոր կորուստներից, մինչդեռ վարդագույն ակնոցներ բաժանողներն ասում են՝ ամեն ինչ լավ է, խաղաղության ենք  գնում, որն ըստ էության սին է»,-ասաց ԱԺ պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը նշեց՝ այսօր խորհրդարանում քննարկում են Շուշիի հռչակագիրը դատապարտելու մասին հայտարարություն, մինչդեռ իշխանությունը չի ցանկանում այն ներառել օրակարգ, որպեսզի հասարակությունը չտեղեկանա, թե ինչ մարտահրավերների առջև ենք կանգնում։ «Սա բարդ աշխատանք է, ես հասկանում եմ, բայց ընդդիմության առաքելությունն էլ հենց դա է՝ բաց ու անկեղծ խոսել հասարակության հետ, մատնանշի մարտահրավերները»,-ասաց սյունեցի պատգամավորը։

Գրիգորյանի խոսքով, ինքը հաճախ է հանդիպումներ ունենա սյունեցիների հետ, հատկապես այն բնակավայրերի բնակիչները, որոնք հայտնվել են մեկուսացման մեջ, դժգոհության վիճակից հայտնվել են մի դրության մեջ, երբ չգիտեն, թե ինչ անեն։

«Պատերազմից հետո միայն Կապան քաղաքից 1000 մարդ լքել է իր տունը և հեռացել: Այսինքն արտագաղթը և ծնելիության դինամիկան շատ լուրջ մարտահրավերներ են լինելու առաջիկա 5-ից 10 տարիներին: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի կասեցնել արտագաղթը հատկապես սահմանամերձ բնակավայրերից»,-ասաց նա:

Պատգամավորը խոսեց նաև դիվանագիտական կորպուսում նաշանակումների մասին՝ ասելով, որ փոփոխվող աշխարհում մեր զինվորները պետք է լինեն դիվանագետները, այլ որ թե մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն Հաայստանի շահի հետ: