Լավրովն Արևմուտքին մեղադրել է հակամարտության սրման մեջ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում առկա ներկայիս իրավիճակը «Կիևի հանցավոր ռեժիմին արևմտյան երկրների թողտվության արդյունքն է»։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ելույթ ունենալով Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի համաժողովում և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում տեսաուղերձներով։
Ռուս նախարարն ընդգծել է, որ Արևմուտքը «կորցրել է ինքնատիրապետումը»՝ փորձելով զայրույթը թափել Մոսկվայի վրա, և Կիևին զենքի նոր մատակարարումների մասին որոշումը կայացվել է « ռուսաֆոբ կատաղության» ազդեցությամբ: .
Ուկրաինայում գործողությունների մասին Լավրովը հետևյալ շեշտադրումներն է արել.
Նրա խոսքով՝ Եվրոպան երկխոսության փոխարեն ընտրել է «ոչ լեգիտիմ պատժամիջոցների ճանապարհը»։ Արեւմուտքի պատժամիջոցների մասին Լավրովն ասել է.
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստակամություն ցույց չի տալիս Ռուսաստանին ներկայացնել անվտանգության երաշխիքներ և հրաժարվել ՆԱՏՕ-ի ընդլայնումից։
«Արևմտյան երկրները պետք է հրաժարվեն նախկին ԽՍՀՄ անդամ երկրների տարածքներում ռազմական օբյեկտներ ստեղծելուց, ներառյալ ցանկացած ռազմական գործողության վարում նրանց ենթակառուցվածքներից»,- ասել է Լավրովը։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ: «Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ, հակառակը պնդել՝ նշանակում է դիտավորյալ կեղծ պատկեր ստեղծել, կոծկել իրական մեղավորների գործողությունները, որոնք իրապես մեղավոր են Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի ոչնչացման համար»,- ասել է նա Ժնևում Զինաթափման կոնֆերանսի ժամանակ իր տեսաուղերձում։
Լավրովը հիշեցրել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի դադարեցման համատեքստում հրթիռային ոլորտում կանխատեսելիություն և զսպվածություն ապահովելու համար Ռուսաստանը միակողմանի պարտավորություն է ստանձնել՝ չտեղակայել առաջին անգամ Պայմանագրի տակ հայտնված համակարգերն այն տարածաշրջաններում, որտեղ չեն տեղակայվի ամերիկյան արտադրության նմանատիպ զինատեսակները։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ հետևել մեր օրինակին»,- ասել է Լավրովը։
«Ռուսաստանն անընդունելի է համարում, որ ԱՄՆ միջուկային զենքը գտնվում է Եվրոպայում, ժամանակն է, որ այն հետ տարվի: Մեզ համար անընդունելի է, որ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի հիմնարար դրույթներին հակառակ` ԱՄՆ միջուկային զենքը դեռ գտնվում է եվրոպական մի շարք երկրների տարածքում։ Պահպանվում է «համատեղ միջուկային առաքելությունների» արատավոր պրակտիկան` ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ: Դրանց շրջանակներում մշակվում են ՌԴ–ում միջուկային զենքի կիրառման սցենարներ: Վաղուց ժամանակն է տուն վերադարձնել ամերիկյան միջուկային զենքը և ամբողջությամբ վերացնել դրա հետ կապված ենթակառուցվածքը Եվրոպայում»,- ասել է Լավրովը:
Չնայած աշխարհում տիրող իրավիճակին, Ռուսաստանը դեռ հույս ունի, որ միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերաբերյալ բազմիցս հետաձգված խորհրդաժողովը կկայանա մինչև տարեվերջ և կոչ է անում պահպանել սպառազինությունների վերահսկման համակարգը որպես ամբողջություն. ներկա պայմաններում անհրաժեշտ է հրաժարվել սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություններից։