Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտնում են, որ ուկրաինական ազգային կազմավորումները Կրամատորսկում գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ըստ օպերատիվ տեղեկատվության՝ ուկրաինական ազգայնական կազմավորումները, օգտվելով Կրամատորսկում ստեղծված իրավիճակից, գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության մոտ 20 մեքենա: Առաքելության անդամների ճակատագիրը հայտնի չէ»,- ասված է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության նշված մեքենաները, անկասկած, կօգտագործվեն ԵԱՀԿ աշխատակիցների դեմ սադրանքներ իրականացնելու համար։
Մարտի 1-ի առավոտյան ԵԱՀԿ ներկայացուցիչները լքել են Դոնեցկում և Լուգանսկում գտնվող իրենց գրասենյակները և շարժվել դեպի Ռուսաստանի սահման։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշել է հնարավորինս շուտ Ուկրաինայից դուրս բերել առաքելության բոլոր անդամներին։