կարևոր
4897 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-01 13:03

Որոշվել է Եվրոպայում անհապաղ արգելափակել ռուսական լրատվամիջոցները

Որոշվել է Եվրոպայում անհապաղ արգելափակել ռուսական լրատվամիջոցները

Google ընկերությունը որոշել է Եվրոպայում անհապաղ արգելափակել YouTube-ի այն ալիքները, որոնք կապված են RT-ի և Sputink-ի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության հայտարարությանը։

«Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով մենք անհապաղ արգելափակում ենք ողջ Եվրոպայում RT-ի և Sputnik-ի հետ կապված YouTube-ի ալիքները», - ասվում է Google-ի եվրոպական գրասենյակի Twitter-ում:

Ավելի վաղ TikTok-ն ու Meta–ն ևս արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում։ Հիշեցնենք` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 27-ին հայտարարել էր ԵՄ-ում ռուսական մի շարք լրատվամիջոցների աշխատանքի արգելափակման մասին՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոց։