կարևոր
5671 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-01 12:48

Փաշինյանը կմեկնի Փարիզ. Մակրոնի հետ քննարկել է առաջիկա հանդիպման մանրամասները

Փաշինյանը կմեկնի Փարիզ. Մակրոնի հետ քննարկել է առաջիկա հանդիպման մանրամասները

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն  այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցեր: 

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Արցախի շուրջ իրավիճակի հարցը։ «Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտնել էր, որ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագրով համաժողով է անցկացվելու Փարիզում։ Լըմուանը նաև տեղեկացրել էր, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ։