Այսօրվա ԱԺ նիստին ընդդիմադիր խմբակցությունները կրկին առաջարկեցին «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը ներառել օրակարգ ու քննարկել։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, կրկին բարձրաձայնելով հիշյալ հայտարարության կարևորության մասին, ասաց․
«Ազգային ժողովի լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության և հետագա անահջողությունների: Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որ այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, մենք նշում ենք, որ ընդհակառակը, այն ամբողջությամբ 100 տոկոսանոց ազգային է, պետական աջակցությանն է ուղղված։ Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման շահերից։ Այն մեսիջ կլինի և ՀՀ և Արցախի Հանրապետության ժողովրդին և աշխարհասփյուռ հանրությանը, նաև միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր և չենք նահանջելու դրանից։ Այսինքն՝ ինքնիշխանության և հայ ժողովրդի արժանիքների կորուստ չի լինելու»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ անչափ կարևոր հարց է:
«Հակառակ դեպքում կդիտարկենք թշնամու շահերի սպասարկում»,-ասաց Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն հայտարարեց, որ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի մերժումն անվտանգության միջավայրի ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման և այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներում թուրք-ադրբեջանական վարքագծին և բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է:
Ըստ Օհանյանի՝ ԱԺ լռությունը հակահայ այս հռչակագրի վերաբերյալ նշանակում է համաձայնություն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության հետ.
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը քաղաքական սթափության կոչ արեց և 20 րոպե ընդմիջում խնդրեց: «Ես` որպես խմբակցության քարտուղար, դիմելով ՔՊ–ին, քաղաքական սթափության կոչ եմ անում, ու որպես այդ սթափության առարկայական դրսևորում, 20 րոպե ընդմիջում եմ պահանջում»,– ասաց Մինասյանը։
ՔՊ-ի բացասական եզրակացությունը ներկայացրեց Գուրգեն Արսենյանը՝ կր«Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է: կնելով այն հիմնավորումը, թե իրենք գտնում են, որ խաղաղության օրակարգը ՀՀ-ի համար կարևոր է, որը բխում է ընթացիկ իրավիճակից և նպատակներից, որն ունի ներկայիս իշխանությունը:
«Արցախի հարցրերով ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժելուց հետո այս խորհրդարանից ամեն ինչ սպասելի է»,-իր հերթին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ չէր կարող երկրագնդի վրա լինել տրամաբանություն, որ ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկի հակահայ գործողությունը դատապարտող նախագծին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն, այնուհանդերձ, ձեռնպահ քվերակելով, տապալեց հայտարարության նախագծի ընդգրկումն ԱԺ օրակարգ:
Հիշեցնենք, որ իշխող խմբակցությունը տապալել էր նաև փետրվարի 23-ի ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր:Նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Անհրաաժեշտ 54 պատգամավորից գրանցվեց ընդամենը 29-ը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին։