20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայ–ռուսական համալսարանը (ՀՌՀ) պատրաստ է ընդունելու Ուկրաինայի դեպքերի պատճառով Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին։ Այդ մասին հայտնել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայ-ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել վերջին իրադարձությունների կապակցությամբ Եվրոպայում ճնշման ենթարկված ռուսաստանցի ուսանողներին... Անթույլատրելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Կրկնակի ցավալի է, եթե նման բան են թույլ տվել Եվրոպայում», – գրել է նա Facebook–ի իր էջում։
Դարբինյանը նշել է, որ կոնկրետ առաջարկություններով դիմելու է ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային։
Ավելի վաղ ՌԴ գիտության և կրթության նախարարությունը հայտարարել էր, որ արտասահմանյան բուհերից հեռացվող և իրենց իրավունքների ոտնահարման հետ բախվող ուսանողներն անվճար կշարունակեն ուսումը Ռուսաստանի առաջատար համալսարաններում։