կարևոր
2929 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-28 21:34

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն բելառուսա-լեհական սահմանին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն բելառուսա-լեհական սահմանին

Գոմելում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները մոտ հինգ ժամ են տեւել, կողմերը քննարկել  են օրակարգային բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակությունը գլխավորող ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Նրա խոսքով, կողմերին հաջողվել է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել։ Նա հայտնել է, որ Մոսկվան եւ Կիեւը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ հաջորդ հանդիպումն առաջիկա օրերին կկայանա։

Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի մասին։ Նրա խոսքով, «կողմերը առանձնացրել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ որոշակի լուծումներ են նախանշվել»։

Բանակցությունների մասնակիցները վերադառնում են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ արդյունքները քննարկելու համար:  

Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

«Այն փաստը, որ մի քանի օրից բելառուսա-լեհական սահմանին հանդիպում կկայանա (հուսով եմ), ինքնին խոսուն է»,- ասել է արտգործնախարարը։