կարևոր
4117 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-28 20:33

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել իշխանական փոխթաղապետին

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել իշխանական փոխթաղապետին

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Երևանի Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն է բերման ենթարկվել 2 քաղաքացի: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ըստ կայքի տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: 

Հիշեցնենք, որ Պողոսյանը աչքի է ընկել սկանդալային պահվածքով իր ֆեյսբուքյան գրառումներով. իշխանափոխությունից հետո պարբերաբար  ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ է արել ընդիմադիր ուժերի և բանակի հասցեին: