27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Փետրվարի 28-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որում հաստատվել են ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց: Դրանց թվում են Հանրապետության նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուների ընտրության հարցերը:
Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրությունը նախատեսված է անցկացնել մարտի 2-ի առաջին հիմնական նիստում:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին: Ընդդիմությունը հրաժարվել է նախագահի թեկնածուի առաջադրումից և նշել, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Խորհրդի որոշմամբ փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ, ըստ որի` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվն ավելացել է եւս մեկով: