20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
2021թ. սեպտեմբերի 13-ին գեներալ-լեյտենանտ Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ: 1992թ.-ից ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 2000թ. հունիսի 9-ին
նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2002թ. հունվարից զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2003թ. սեպտեմբերի 20-ին նրան շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում:
2007թ. հուլիսի 20-ին նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար: Երկու տարի անց նշանակվել է ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար:, իսկ 2010-ին՝ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար:
2013թ. հունիսի 10-ից ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ է եղել մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին նախագահի պարտականությունները ժամանկավորապես կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով նախ պաշտոնից ազատվեց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ապա նույն օրը հետևեցին մի շարք պաշտոնանկություններ և նշանակումներ :