կարևոր
4186 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-28 11:50

Ընդհանուր ժողովը գերագույն պահակն է ՀՅԴ գաղափարաբանության և բարոյական ըմբռնումների. Հակոբ Տեր-Խաչատուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդհանուր ժողովը գերագույն պահակն է ՀՅԴ գաղափարաբանության և բարոյական ըմբռնումների. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Նա ընդգծեց, որ Ընդհանուր ժողովը գումարվում է հայրենիքի համար խիստ բախտորոշ ժամանակահատվածում։

«Այս իշխանությունների անընդունելի և աններելի քայլերի պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքը, շարունակվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը և խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,-ասաց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը շեշտեց, որ տասնամյակների պայքարը իմաստազրկելու, տառապանքների, արյան, զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաղթանակը ոչնչացնելու այս ընթացքը պետք է կասեցվի։