28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների։ Հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։
ԿԲ-ն հիշեցնում է, որ Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
«ՎՏԲ-Հայաստան բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»- ասված է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ։
Նշենք, որ Արևմուտքի կողմից ՌԴ–ի նկատմամբ վերջին պատժամիջոցների փաթեթում հայտնվել է նաև ՎՏԲ ռուսական բանկը։