Փետրվարի 28-ին մեկնարկում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովը։
Այսօր, փետրվարի 28-ին «Անի Պլազա Հոթել» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունենեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 28 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ՀՅԴ օրհներգներով։
Տերունական աղոթք կարդաց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ողջյուններն ու օրհնությունը։
Ելույթներով հանդես եկան՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Խոսքի ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը իր շնորհակալական խոսքն հայտնեց ներկաներին եւ այն համակիրներին, բարերարներին, ովքեր երկար տարիներ ՀՅ Դաշնակցության կողքին են եղել։
Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։ 34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44- օրյա պատերազմից հետո, կտեւի մինչև մարտի 8-ը։