կարևոր
3685 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-28 08:45

Փետրվարի 28-ին ծնվել է հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը

Փետրվարի 28-ին ծնվել է հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը

Այսօր փետրվարի 28-ն է, երկուշաբթի, տարվա 59-րդ օրն է։ Ձմռան վերջին օրը: Տարվա ավարտին մնում է 306 օր։

Դեպքեր

1922՝ Եգիպտոսը անկախացավ Մեծ Բրիտանիայից

1976՝ շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը

1991՝ ավարտվեց Պարսից ծոցի պատերազմը

2013՝ Բենեդիկտոս XVI-ը պապը հրաժարվում է գահից

Ծնունդներ

1533՝ Միշել դը Մոնտեն ֆրանսիացի փիլիսոփա (մ. 1592)

1880թ.-ի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում ծնվել է հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը: Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական ուսումնարանը։ 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապեԵգիպտոսում, 1913 թվականին՝ Պարսկաստանում։ 1901 թվականին, առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թվականին՝ Անիում։ 1915 թվականին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հովհաննես Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հովհաննես Թումանյանի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916 թվականին, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919 թվականին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Մահեր

1925՝ Ֆրիդրիխ Էբերտ գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի 1-ին նախագահը

1973՝ Աշոտ Գրաշի հայ բանաստեղծ, թարգմանիչ (ծն. 1910) 2018` Ալբերտ Մուշեղի Մկրտչյան ռեժիսոր, սցենարիստ, դերասան (ծն. 1937)