Այսօր Եռաբլուրում խոստում են տվել և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության շարքերին են միացել Կապան, Վեդի և Աբովյան քաղաքներից 25 ընկերներ։
Միությունից հայտնում են, որ անդամագրված ընկերները խոստում են տվել 44-օրյա պատերազմի հերոս ընկեր Քրիստափոր Արթինի շիրիմին։
«Բարի գալուստ ենք մաղթում բոլոր նորեկ ընկերներին, միասին դեռ շատ աշխատանքներ ունենք իրականացնելու»,- նշված է Միության հաղորդագրության մեջ: