18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ Վատիկանի Աստվածային երկրպագության միաբանությունը Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում փետրվարի 27-ը հռչակվել է 10-րդ դարի հայ մեծագույն աստվածաբան, Տիեզերական վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակության օր:
2015թ․-ի փետրվարի 23-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» բարձրագույն տիտղոսը՝ Doctor Ecclesiae Universalis: Վատիկանի պարտեզում կանգնեցվել է Սրբի արձանը, որի քանդակագործն է Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։
Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին: Բացմանը մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Հաայստանի քաղաքական, հոգևոր և մշակութային բարձրաստիճան պաշտոնյաներ, գործիչներ։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը պետք է տեղադրվի Էջմիածնում (դեռևս տեղադրված չէ)։ Բրոնզե քանդակն ունի 2 մետր բարձրություն: Պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում։ Արձանի տեղադրումը նաև խորհրդանշում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը:
Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է, 36-րդ տիեզերական վարդապետ, համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։